Բաքվում դատում են պաշտպանության նախկին փոխնախարարին
International newsԲաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանում սեպտեմբերի 3-ին կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովի նկատմամբ հարուցված քրեական գործով նախապատրաստական նիստը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, մեղադրյալի փաստաբանը դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ տալ քրեական գործի նյութերին ավելի մանրամասն ծանոթանալու համար, ինչը բավարարվել է: Դատական գործընթացը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 10-ը:
Մեհման Սալիմովը մեղադրվում է խոշոր չափերի յուրացումների եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահումների մեջ: Նա 1995-1999 թվականներին զբաղեցրել էր Ադրբեջանի պաշտպանության քաղաքական եւ հասարակական հարցերով փոխնախարարի պաշտոնը: