Կիեւը չի կատարում քաղաքական կարգավորման չորս գլխավոր պայմանները. Պուտին
International newsՈւկրաինայի Սահմանադրության ուղղումները նախատեսված են Մինսկի պայմանավորվածություններով եւ պետք է համաձայնեցվեն ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ, բայց դա տեղի չի ունենում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան նախատեսված են Ուկրաինայի Սահմանադրության ուղղումներ, բայց դրանք պետք է արվեն Դոնբասի, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի չճանաչված հանրապետությունների հետ քննարկման եւ երկխոսության ընթացքում,- ասել է Պուտինը:- Ցավոք, Կիեւի այսօրվա իշխանությունները ոչ մի նման բան չեն ձեռնարկում, եւ Ուկրաինայի Սահմանադրության այդ ուղղումների ոչ մի համաձայնեցում տեղի չի ունենում»:
Կիեւում չեն կատարվում քաղաքական կարգավորման չորս արմատական պայմանները, փոփոխությունները դեկլարատիվ բնույթ են կրում, ընդգծել է ՌԴ-ի նախագահը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները որպես պատրվակ են օգտագործվում հանուն իշխանության պայքարը սրելու համար, ապագան կախված է այն բանից, թե ուկրաինական ժողովուրդը որքան երկար կհանդուրժի այդ վաքխանալիան: