Հայ շախմատիստները երկրորդ անընդմեջ հաղթանակն են տոնել աշխարհի առաջնությունում
SportՇախմատի Հայաստանի չեմպիոններ Կարեն Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանը շարունակում են ելույթներն աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Գրիգորյանը երկրորդ տուրում տոնել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը` առավելության հասնելով Սեզեն Ուֆուկ Արատի նկատմամբ: Կանանց պայքարում Հայաստանի գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանը ևս հաղթել է. նա մրցում էր Գունայ Մամաձաբայի հետ: Հայաստանի երկու ներկայացուցիչներն այժմ ունեն 2-ական միավոր:
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: