Թունջելիում թուրքական իրավապահների հետ բախման հետևանքով երկու քուրդ զինյալ է սպանվել
International newsԹուրքիայի Թունջելի շրջանի ոստիկանական բաժանմունքի վրա երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչները հարձակում են գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների և իրավապահ մարմինների միջև բախման հետևանքով PKK-ի երկու մարտիկ զոհվել է: Մեկ քանի ոստիկան և մեկ քաղաքացիական անձ էլ վիրավորվել են: