Ֆեդերեր. Շոգը չի կարող արդարացում լինել պայքարից հրաժարվելու համար
SportԱշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը զարմացել է, որ շատ թենիսիստներ եղանակային պայմանների պատճառով ԱՄՆ-ի Բաց առաջնությունում հրաժարվում են պայքարից:
-Իսկապես զարմանքով եմ տեղեկացրել, որ թենիսիստները շոգի պատճառով են հրաժարվում պայքարից: Ես հասկանում եմ, երբ թենիսիստները վնասվածք են ունենում և չեն կարողանում շարունակել խաղը, բայց շոգի պատճառով պայքարից հրաժարվել է 12-13 հոգի:
Շատ խաղացողներ արդեն մի քանի շաբաթ է՝ Հյուսիսային Ամերիկայում են և պետք է սովորեին եղանակային պայմաններին: Կարծում եմ՝ պայքարից հրաժարավելու համար շոգը չի կարող արդարացում լինել: Բոլորն էլ պետք է պատրաստ լինեն տարատեսակ պայմանների,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է «Tennis World»-ից: