Ռուսաստանի ռեցեսիան խորանում Է եւ վտանգավոր Է հարեւանների համար. ՎԶԵԲ
International newsՎերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնտեսագետները հայտարարել են, որ Ռուսաստանի ռեցեսիան խորանում Է, չնայած այն բանին, որ Էժանացող ռուբլին արտոնյալ վիճակ Է ստեղծում ստեղծում ռուսաստանցի արտահանողների համար: Այդ մասին ասված Է ներդրումային բանկի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, բանկ, որի մասնակիցներից մեկն Էլ Ռուսաստա նն Է, տեղեկացնում Է BBC-ն:
«Ուշադրության առնելով երկրում բարեփոխումների ընդհանուր արգելակումը՝ երկարաժամկետ տնտեսական աճի կանխատեսումները բացասական են»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Այդ կապակցությամբ կազմակերպության փորձագետները ակտուալ են համարում Ռուսաստանի ՀՆԱ-ի՝ վերջերս արած իրենց կանխատեսումը՝ այս տարի մինուս 4,5 տոկոսի, իսկ հաջորդ տարի մինուս 1,8 տոկոսի չափով:
ՎԶԵԲ-ի տնտեսագետները նաեւ կարծում են, որ ռուբլու արժեզրկումը կարող Է բացասաբար ազդել այն երկրների արժույթների վրա, որոնք Ռուսաստանի հետ ակտիվ առեւտուր են վարում: Առաջին հերթին խոսքը վերաբերում Է ԵԱՏՄ-ի երկրներին (Ղազախստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան):
«Ավելի թույլ ռուբլին կարող Է լրացուցիչ ճնշում գործադրել Եվրասիական տնտեսական միության երկրների արժույթների վրա՝ ուշադրության առնելով այս երկրների ամուր առեւտրական, ներդրումային եւ ֆինանսական կապերը Ռուսաստանի հետ»,- նշել են ՎԶԵԲ-ում: