Չեխ. Ցանկանում ենք հնարավորինս շուտ ուղեգիր ստանալ
SportՉեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը Ղազախստանի նկատմամբ տոնած հաղթանակի կապակցությամբ իր ուրախությունն է արտահայտել:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Չեխիա-Ղազախստան հանդիպումն ավարտվեց չեխերի կամային՝ 2:1 հաշվով հաղթանակով:
-Ցանկանում եմ ընդգծել, որ ինձ չեն հուզում մյուս խաղերի արդյունքները: Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կամային հաղթանակ տոնել: Թուրքիայի և Լատվիայի ոչ-ոքին կամ Իսլանդիայի հաղթանակը Հոլանդիայի նկատմամբ մեզ համար լրացուցիչ բոնուս են:
Ցանկանում ենք հնարավորինս շուտ Եվրոպայի առաջնության ուղեգիր ստանալ: Լատվիայի նկատմամբ տոնած հաղթանակը մեզ դեռ ուղեգիր չի պարգևի, բայց կենտրոնանալու ենք հենց այդ մտքի վրա, իսկ հետո կտեսնենք՝ ինչ կլինի,-Չեխի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
Հավելենք, որ ընտրական փուլի 7-րդ տուրից հետո Չեխիան ունի 16 միավոր և զբաղեցնում է A խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Իսլանդիային զիջելով 2 միավորով: