ԵՄ-ն ԱԳ եւ ՆԳ նախարարների արտահերթ հանդիպում կանցկացնի Հունգարիայի իրադրությունը քննարկելու համար
International newsԵվրամիությունը հոկտեմբերի 5-6-ին ԱԳ եւ ՆԳ նախարարների արտահերթ հանդիպում կանցկացնի Հունգարիայի միգրացիոն իրադրությունը քննարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, սեպտեմբերի 5-ին հայտնել Է ԵՄ-ն նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնը:
«Հոկտեմբերի 5-6-ին կկայանա ԱԳՆ եւ ՆԳՆ ղեկավարների հատուկ հանդիպումը Հունգարիայի միգրացիոն իրադրությունը եւ Բալկաններով միգրանտների երթուղին քննարկելու համար»,- նշել Է նա:
Ասելբոռնը նաեւ հաստատել Է, որ հոկտեմբերի 9-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում Եվրահանձնաժողովը նոր փաթեթային առաջարկություններ կներկայացնի միգրացիայի վերաբերյալ: Ըստ չհաստատված տեղեկատվության՝ ԵՀ-ն, մասնավորապես, կառաջարկի այս տարի փախստականների ընդունման բաժնեչափը 40 հազարից ավելացնել մինչեւ 160 հազար:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այդ առաջարկները կքննարկվեն ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը: