Քուրդ զինյալները մեկ քաղաքացիական անձի են սպանել Թուրքիայում
International newsՔրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում, կտրելով ճանապարհը, սկսել են ուղևորներին հանել ավտոմեքենաներից և կրակի տալ դրանք: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուր իեթ» պարբերականը:
Մեքենաներից մեկում գտնվող Ջելալ Ինանը և Միրան Քայան ցանկացել են փախչել, ինչը տեսնելով` քուրդ զինյալները կրակ են բացել նրանց վրա: Կատարվածի հետևանքով Ջելալ Ինանը ծանր վիրավորվել է և հիվանդանոցում զոհվել: