Yerevan, 11.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


10 ավիաընկերություններ, որոնք էկոնոմ դասի ուղևորներին ամենահամեղ սնունդն են մատուցում

Lifestyle

Ճանապարհորդության պատրաստվելիս մարդիկ ընտրում են երկրներ, լողափեր, հյուրանոցներ, բայց կան մարդիկ, ում համար ճանապարհորդության հաճույքները սկսվում են հենց ինքնաթիռից։ Մեր նախնիները երբեք չէին կարող պատկերացնել, որ հազարավոր կիլոմետրեր կտրելը երբևէ կարող է հաճելի լինել. երկնքում բազմել փափուկ բազկաթոռին, համտեսել համադամ ուտեստներ, դիտել հեռուստացույց և տաք սուրճ վայելել ։)

Որպեսզի ավիաընկերության ընտրությունը միայն A կետից B կետը տեղափոխվելու համար չլինի, որոշ ընկերություններ այնպիսի ծառայություններ են առաջարկում, որ ուզում ես էլի ու էլի թռչել նրանց ինքնաթիռներով։

Եվ այսպես, ներկայացնում ենք ավիաընկերություններ, որոնք էկոնոմ դասով թռչող ուղևորներին լավագույն սնունդն են մատուցում։

Որպեսզի պարզ լինի, թե որքան արժե այս ավիաընկերությունների ինքնաթիռներով թռչելը (քանի որ նրանք երկրագնդի տարբեր հատվածներ են սպասարկում), համեմատեցինք, թե որքան կարժենան մոտավորապես հավասար հեռավորությունների թռիչքները։

10. Lufthansa

10-րդ հորիզոնականում Արևմտյան Եվրոպան սպասարկող, գերմանական դրոշն իր վրա հպարտորեն կրող «Lufthansa» ավիաընկերությունն է։ Էկոնոմ դասի ուղևորները կարող են վայելել առողջ, թարմ սնունդ, նախուտեստների համեղ ասորտիմենտ՝ համեմված աշխարհամասին հատուկ բույրերով։ Կարող եք ճաշակել խրթխրթան կրուասաններ, հյութեղ մրգեր, տարեկանի հաց, բազում ապուրներ, և կարծում եմ՝ կարիք չկա նշելու, որ կարող եք վայելել սառը բավարական գարեջուր։ «Lufthansa»-ն նաև տարբեր ճաշացանկեր ունի բուսակերների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ուտում են առանց խոլեստերինի սնունդ։

Բեռլինից Աթենք կհասնեք 293 $-ով։

9. Garuda Indonesia

Գաղտնիք չէ, որ «Garuda Indonesia»-ի էկոնոմ կարգը բարձր մակարդակի վրա է։ Նրանք ոչ միայն ստացան երկրորդ հորիզոնականը «Skytrax» ընկերության անցկացրած ռեյթինգում, այլ անցած տարի արժանացան մրցանակների՝ ինքնաթիռի անձնակազմի սպասարկման համար, ինչը նշանակում է, որ ուղևորներն անմոռանալի պահեր են վայելում երկնքում։ Այնուամենայնիվ, բոնուսներն այսքանով չեն ավարտվում։ Այս ավիափոխադրողի ճաշացանկով չեն կարող հպարտանալ անգամ որոշ ռեստորաններ։

Ջակարտայից Տոկիո թռիչքը կարժենա 921 $։

8. EVA Air

Եթե ընտրել եք «EVA Air»-ը, կսկսեք ձեր օրը չինական շիլայով «Taoyuan International» օդանավակայանի թռիչքուղուց, ապա ճաշին կուտեք առողջարար թայվանական բրինձ և վերջապես երեկոյան կհամտեսեք աշխարհի լավագույն կարմիր գինիները, նաև ասիական գարեջուր՝ վայրեջք կատարելով աշխարհի 4 մայրցամաքներում։ Լա՞վ է հնչում։ Պատկերացրեք, որ այդպես էլ կա, որովհետև ավիաընկերությունը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականն ամենահեղինակավոր ավիաընկերությունների ցուցակում՝ էկոնոմ դասի ուղևորներին մատուցվող ծառայությունների և սնունդի համար։

Թայվանից Տոկիո կարող եք թռչել 561 $-ով։

 

7. ANA All Nippon Airways

Նրանց կարգախոսն է «Ճապոնիայի ոգեշնչում է», և զարմանալի չէ, որ «ANA All Nippon»-ի էկոնոմ դասում առաջարկվող սնունդը համեմված է Արևելքի բույրերով։ Իսկ ո՞վ է դժգոհ նրանցից, ինչպես երևում է՝ շատ քչերը, որովհետև սնունդն ընտրվում է ուղևորների քվեարկության արդյունքում, մատուցվում են ցիտրուսային փաթեթավորմամբ անուշաբույր «Կաբոսու» կոկտեյլներ (որոնք, իմիջիայլոց, հենց ավիաընկերության արտադրանքն են), «Շարդոնե» պահածոներ, շոգեխաշած հավի կրծքամսով ուտեստներ, դեղնապոչ սաղմոնի ֆիլեներ սոյայի սոուսում և խորտիկներ իտալական խոհանոցից։

Տոկիոյից Սինգապուր կհասնեք  617 $-ով։

6. Singapore Airlines

Ոգեշնչված իրենց երկրի բազմամշակութայնության և կոսմոպոլիտիզմի գաղափարներով՝ «Singapore Airlines»-ը բուրում է աշխարհի բոլոր մշակույթների բույրերով։ Որոշ թռիչքներում մատուցում են չինական արիշտա կծու սոուսում, որոշներում՝ իտալական ռագու՝ շոգեխաշած մրգերով։ Որոշ ուղևորներ վայելում են ապուրներ՝ բերված Փոքր Հնդկաստանից, որոշները՝ մարինացված հավի կրծքամսեր կամ ձկներ։ Եվ վերջում, իհարկե, կարող եք ուտել քաղցր դեսերտների լայն տեսականի, ինչպես նաև մաֆիններ և պաղպաղակ։

Սինգապուրից Տոկիո՝ 651 $։

5. Cathay Pacific Airways

Առաջարկելով կատարյալ խոհանոց՝ «Cathay Pacific»-ն այնպես է արել, որ իրենց էկոնոմ դասի ուղևորները կարողանան վայելել Հոնգկոնգի խոհանոցը։ Այն իրենից ներկայացնում է տարատեսակ ապուրներ, թարմ պատրաստված բրինձե ճաշատեսակներ և արևելյան համեմունքներ։ Եվ մի՛ անհանգստացեք, եթե ունեք հատուկ խնդրանք, քանի որ «Cathay»-ը կարող է առաջարկել զանազան ուտեստներ թե՛ բուսակերների համար, թե՛ ցածր կալորիականությամբ, թե՛ առանց խոլեստերինի սնունդ։

 Հոնգկոնգից Տոկիո կտեղափոխվեք 1089$-ով։
 

4. Etihad Airways

Նրանց հյուրասիրությունների մեջ մտնում են տարբեր տեսակի խմիչքներ՝ սկսած թունդ ոգելից խմիչքներից մինչև գարեջուր և տարբեր երկրների գինիներ, սուրճ, թեյ՝ համեղ թխվածքներով։ Դուք կզգաք Մերձավոր Արևելքի խոհանոցի բոլոր համերը Միացյալ Էմիրությունների փոխադրողի հետ, որովհետև ձեզ կմատուցեն շաֆրանով բրինձ՝ տարբեր երկրներին հատուկ հավելումներով, որոնք խորհրդանշում են ավիաընկերության տեղակայման վայրի՝ Դուբայի բազմամշակութայնությունը։

Դուբայից Հռոմ թռիչքն արժե 481 $։

3. Asiana Airlines

Կորեական ընկերությունը նույնպես հետ չի մնում իր մյուս ասիական գործընկերներից և իր առատ ճաշացանկում առաջարկում է Արևելքի համերի սեփական մեկնաբանությունը։ Կարող եք համտեսել կորեական լապշա, տարատեսակ սուպեր, ճապոնական ոճով ճաշատեսակներ, աղցաններ անմիջապես Ասիայից։

Սեուլից Պեկին՝ 315 $։

2. Turkish Airlines

Ցանկանալով ներկայացնել իր ուղևորներին Թուրքիայի համերը՝ ազգային դրոշն իր վրա հպարտորեն կրող «Turkish Airlines»-ը ձեզ կառաջարկի սուպերթարմ միջերկրածովյան սենդվիչներ, տաք և սառը նախաճաշեր, համեղ հունական սուրճ, տարբեր տեսակի ձկների ֆիլեներ, համեղ ջեմեր, ինչպես նաև ոգելից խմիչքներ, գինի, գարեջուր, և այդ ամենը ձեզ կմատուցվի իրական սպասքով և մետաղյա դանակ-պատառաքաղով։

Ստամբուլից Բարսելոնա՝ 348 $։

1. Thai Airways

Հարավարևելյան Ասիայի խոհանոցի լավագույն բաղադրիչները կառաջարկի ձեզ «Thai Airways»-ը, որին «Skytrax»-ը ճանաչեց էկոնոմ դասի լավագույն կերակրողը երկնքում։ Ինքնաթիռի մեջ դուք կզգաք Բանգկոկի սրճարանների բույրը, քաղցրավենիքի խանութների համը, ռեստորանների լավագույն սնունդը։ Եվ մի՛ վախեցեք, որ չեք հավանի Արևելքի համերը, որովհետև նրանք ունեն նաև միջազգային մենյու և, իհարկե, մշտապես բաց բար։

Բանգկոկից Տոկիո կարող եք թռչել 297 $-ով։

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another