Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանը սկսել է հայտնել ուժգին երկրաշարժի հասցրած վնասների մասին

International news

Ադրբեջանը, որը խուսափում էր ստույգ տեղեկություններ հայտնել սեպտեմբերի 4-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ, սկսել է հայտնել ստորգետնյա ցնցումների պատճառած վնասների մասին:

Ինչպես հաղրոդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Բաքու-Շամախի-Շաքի-Բելոքանի երկրաշարժային գոտում, Շաքիից 23 կմ դեպի հարավ-արեւելք 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում` միայն Շաքի քաղաքում 200-ից ավելի տներ են վնասվել: Շատ տներում մեծ ճաքեր են առաջացել, կան մասնակի փլուզումներ: Այս մասին գործակալությանը հայտնել է Շաքիի գործադիրիշխանության ղեկավար Զիյա Վելիեւը:

Նրա խոսքով` երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որը շարունակում է տեղերում ուսումնասիրությունները:

«Քաղաքներում եւ գուղերում տների զննումներ են անցկացվում, որոշվում եներկրաշարժի հասցրած վնասի չափերը:

Ներկա դրությամբ` հայտնի է դարձել, որ երկրաշարժի արդյունքում քաղաքներում եւ գյուղերում 200-ից ավելի տներ վնասվել են: Վթարային վիճակի են եկել որոշ դպրոցներ եւ մանկապարտեզներ»,- նշել է Վելիեւը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Աղդաշ քաղաքում ցնցումների ժամանակ երկու կնոջ երրորդ հարկից ցած նետվելու պատճառով գանգուղեղի ցնցումով եւ բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվելու մասին. նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: 

Երկրաշարժի արդյունքում Աղդաշում բազմաթիվ տներ վնասվել են:

Kanal S հեռուստաալիքը հայտնել է, որ Շաքիում երկրակեղեւի ցնցումներից վնասվել է հին քաղաքի պատմական պարիսպը:

Շրջանի Բոլլուդերե գյուղում մանկապարտեզն ամբողջությամբ ավերվել է, ցորենի պահեստն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Որոշ տներ բնակության համար ոչ պիտանի են դարձել: Գյուղապետը Kanal S հեռուստաալիքին հայտնել է, որ այդ տների բնակիչներին պետք է ժամանակավորապես տեղավորեն բարեկամների տներում:

Գյոյչայի Մելիքքենդ գյուղում երկրաշարժի ժամանակ զոհվել է երկու անչափահաս երեխաների մայր 28-ամյա Ռուգիյա Իբադովան: Երկրաշարժի ժամանակ նա գտնվել է իրենց տան բակի ջրհորի մոտ: Երկրակեղեւի ցնցումներից նա սայթաքել եւ ընկել է ջրհորի մեջ: Այդ ժամանակ ջրհորում միացված է եղել էլեկտրական ջրհան պոմպը, եւ կինը զոհվել է հոսանքահարումից:

Qafqazinfo.az կայքը հայտնել է, որ Մինգեչաուրում որոշ տներ ուժգին վնասվածքներ են ստացել: Ստորգետնյա ցնցումներն Ադրբեջանում զգացվել են նաեւ Բաքվում, Գյանջայում եւ մի շարք այլ շրջաններում: Մինգեչաուրում խիստ տուժել են մի դպրոց եւ մի քանի բազմաբնակարան շենք:

Ադրբեջանի գիտութունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաժաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 09:49-ին` Շաքիից 29 կմ հարավ-արեւելք: Էպիկենտրոնում` 13 կմ խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Այն Ադրբեջանի մյուս տարածքներում զգացվել է 4-6 բալ ուժգնությամբ:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական Շաքի քաղաքից 23 կմ հարավ-արեւելք, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ, օջախի խորությունը` 30 կմ:

Երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ մի շարք շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` 2-5 բալ ուժգնությամբ:

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Թուրքիայի Իգդիրի ու Էրզրումի նահանգներում եւ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում:

Թուրքիան հայտարարել է, որ երկրաշարժի հետ կապված պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է Twitter-ում` Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության էջում:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine