Մեսսին առաջին արգենտինացին է, ով գոլ է խփել հարավամերիկյան բոլոր երկրների հավաքականներին
Sporttert.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում 7 անպատասխան գնդակ է ուղարկել Բոլիվիայի ընտրանու դարպասը: Այդ խաղում դուբլի հեղինակ դառնալով՝ Լիոնել Մեսսին յուրատեսակ ռեկորդ է սահմանել:
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը դարձել է պատմության 4-րդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել հարավամերկյան երկների բոլոր հավաքականներին: Հատկանշական է, որ մայրցամաքի 9 ընտրանիներին գոլ խփած ֆուտբոլիստների մեջ Մեսսին միակ արգենտինացի է:
Մինչ այս, նման նվաճման են հասել Զիկոն, Արնոլդո Իգուարանը և Ագուստին Դելգադոն: