Թուրքիայում հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներ
International newstert.am-ը գրում է.
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ոստիկանական զրահամեքենայի դեմ իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է 3, զոհվել 2 ոստիկան։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիրի Սուր շրջանում։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Ենթադրաբար դրա կազմակերպիչը եղել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն։
Դրանից հետո Սուրում պարետային ժամ է հայտարարվել և քուրդ զինյալներին գտնելու համար հատուկ գործողություն է սկսվել, որին մասնակցել է նաև ուղղաթիռ։