Լոս Անջելեսի օդանավակայանից պայթյունի վտանգի պատճառով մարդկանց տարհանել են
International newsnews.am-ը գրում է.
Պայթյունի վտանգի պատճառով Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի մի քանի տերմինալներից մարդկանց տարհանել են: Այս մասին հաղորդում է տեղական KABC հեռուստաալիքը:
Տեղական ժամանակով 14:00-ի սահմաններում սահմաններում անհայտ անձը զանգահարել է ՀԴԲ եւ տեղեկացրել ռումբի մասին: Նա նշել է, թե այն տեղադրված է անվտանգության ծառայության միկրոավտոբուսում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, բոլոր ուղեւորներին տեղափոխել են օդանավակայանի վերին հարկեր:
Ըստ KUSI հեռուստաալիքի, դեպքի վայր ժամանած մասնագետները որեւէ պայթուցիկ սարք չեն հայտնաբերել: Ներկայում միջազգային օդանավակայանի բոլոր տերմինալների աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է: