Բուխարեստի քաղաքապետին ձերբակալել են կաշառք ստանալու կասկածանքով
International newstert.am-ը գրում է.
Ռումինիայի հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Օպրեսկուին քաղաքապետարանի հետ համագործակցող ընկերություններից 25 հազար եվրոյի չափով կաշառք ստանալու կասկածանքով, հաղորդում է gazeta.ru-ն:
Կոմիտեն նաև նշում է, որ 2013-2015 թվականներին քաղաքապետարանի հետ պայմանագրով աշխատող ընկերություններին պարտադրվում էր եկամտի մինչև 70 տոկոսը վճարել բարձրաստիճան պաշտոնյաներին, որից 10 տոկոսն ուղղվում էր անձամբ Օպրեսկուին:
Ինքը՝ քաղաքապետը հրաժարվում է մեկնաբանություններից, գրում է կայքը: