Արթուր Սարկիսովը միացել է Հայաստանի հավաքականին
Sportsport.news.am-ը գրում է.
Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական, թեեւ դեռ չի ապաքինվել դաստակի վիրահատությունից, հայտնում է ռուսական ակումբի կայքը։
Սարկիսովը ժամանել է Երեւան, որպեսզի Հայաստանի հավաքականին աջակցի դանիացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում: Հարձակվողն արդեն միացել է ազգային թիմին, որի ճամբարում կմնա մինչեւ սեպտեմբերի 8-ը։
Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: