Քիշնևում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են նախագահի և կառավարության հրաժարականը
International newstert.am-ը գրում է
Մոլդովայի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են կենտրոնական հրապարակում կառավարության դեմ հանրահավաքի: Բողոքի ցույցը կազմակերպել է «DA» քաղաքացիական հարթակը, հաղորդում է ТАСС-ը:
Հանրահավաքին հնչած ելույթների ընթացքում առաջադրվել են նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի և կառավարության հրաժարականի, արտահերթ ընտրությունների անցկացման, երեք կոմերցիոն բանկերից գողացված 1 միլիարդ դոլարի վերադարձի պահանջներ:
Ելույթ ունեցողները իշխանություններին մեղադրել են մամուլի ազատության ճնշման, ԶԼՄ-ների մոնոպոլիզացման, լրագրողների վրա հարձակումների մեջ:
Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում հավաքվածներին չհեռանալ հրապարակից մինչև իշխանությունները չկատարեն իրենց պահանջները:
Հանրահավաքը ոչ կուսակցական է հայտարարված և նախատեսվել է առանց խորհրդանիշների, բայց շատ մասնակիցներ իրենց հետ բերել են Մոլդովայի, Ռումինիայի և ԵՄ-ի դրոշները: