Յակոբ Պոուլսեն. Խնդիրներ կունենանք, եթե հայերին սկզբից թույլ տանք գրոհել
Sportsport.news.am-ը գրում է.
Ֆուտբոլի Դանիայի ազգային հավաքականի եւ «Միտյուլանդի» կիսապաշտպան Յակոբ Պոուլսենը նախախաղային ասուլիսում խոսեց Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման մասին:
«Մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականն այլեւս չունի լուծելու խնդիրներ եւ եթե մրցակցին թույլ տանք գրոհել խաղի սկզբից, կարող ենք խնդիրների հանդիպել, քանի որ նրանք կորցնելու ոչինչ չունեն: Ալբանիայի դեմ խաղում իմ իրացրած ստանդարտները հաջող չէին ստացվում, բայց ես հուսով եմ, որ երեւանյան մրցավեճում դրանք ավելի վտանգավոր կստացվեն»,- ասաց Պոուլսենը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: