Հռոմի պապը Եվրոպայի կաթոլիկներին կոչ է արել ընդունել փախստականների ընտանիքներին
International newsՀռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապը Եվրոպայի կաթոլիկ հանրությանը կոչ է արել մեկական փախստական ընտանիք ընդունել: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
«Եվրոպայի յուրաքանչյուր ծուխ, յուրաքանչյուր կրոնական համայնք, յուրաքանչյուր մենաստան, յուրաքանչյուր տաճար մեկ ընտանիք է ընդունում»,- սեպտեմբերի 6-ին Սուրբ Պետրոսի հրապարակում հայտարարել է Ֆրանցիսկոս պապը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա հստացկեցրել է, որ փախստական ընտանիքներին առաջինը կընդունեն Վատիկանի եկեղեցական երկու ծխերը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք շուրջ 350 հազար միգրանտ է ժամանել: Ամեն օր նրանց շարքերը համալրվում են նոր ներգաղթյալներով: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այժմյան միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: