«Դոնեցկի Ազգային Հանրապետությունից» հայտնել են պատերազմն ավարտելու պայմանները
International news«Դոնեցկի Ազգային Հանրապետության» լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը Մինսկում բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ մինչև 100 մմ տրամաչափի ուկրաինական տեխնիկայի նահանջը կնշանակի պատերազմի ավարտ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս մասին տեղեկացրել է «դոնեցկյան անջատողականների խորհրդարանի» մամլո ծառայությունը:
Պուշիլինն ընդգծել է, որ Մինսկի` անվտանգության հարցով ենթախումբը կարող է կոնսենսուսի հասնել: Սեպտեմբերի 1-ին կայացել է քաղաքական ենթախմբի տեսա-համաժողովը: Իսկ սեպտեմբերի 8-ին Մինսկում կրկին եռակողմ հանդիպում կանցկացվի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին , որ Մինսկում Դոնբասից զինտեխնիկայի դուրս բերման մասին համաձայնագիր են կնքել: Զինտեխնիկայի մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել սեպտեմբերի 8-ին: