Գվատեմալայում նախագահական ընտրություններ կանցկացնեն
International newsՍեպտեմբերի 6-ին Գվատեմալայում համընդհանուր ընտրություններ են՝ կոռուպցիոն սկանդալի արդյունքում նախկին նախագահ Պերես Մոլինայի պաշտոնաթողության եւ ձերբակալության ֆոնին:
Ընդհանուր առմամբ, քվեարկելու իրավունք ունի Կենտրոնական Ամերիկայի այս երկրի 7.5 մլն քաղաքացի: Նրանք նախագահ, փոխնախագահ, Կոնգրեսի պատգամավորներ եւ տեղական մարմինների անդամներ են ընտրելու:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «Մատամորոս» ռազմական բանտում գտնվող նախկին նախագահ Պերես Մոլինան քվեարկության օրը պահպանության ներքո կանցկացնի: Դատարանի որոշմամբ, նա դատարանում կանցկացնի մինչեւ սեկտեմբերի 8-ը, երբ կվերսկսվեն ուրբաթ դադարեցված դատալսումները: Պետության նախկին ղեկավարին կասկածում են մաքսային ծառայությունում կոռուպցիոն սխեմա ստեղծելուն մասնակցության, խարդախության եւ հանցավոր համաձայնության մասնակցելու մեջ:
2016-2020 թվականին Գվատեմալան ղեկավարելու համար պայքարելու են 14 թեկնածուներ, սակայն հաղթանակի իրական հնարավորություններ ունեն միայն 3-ը: Հարցումների վերջին տվյալների համաձայն, թեկնածուներից Ջիմի Մորալեսի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 25%-ը, Մանուել Բալդիսոնի օգտին՝ 23%-ը, Սանդրա Տորեսի օգտին՝ 18.5%-ը:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է 50%-ից ոչ պակաս ձայն հավաքեն, հակառակ դեպքում, հոկտեմբերի 25-ին ընտրությունների երկրորդ փուլ կկայանա, որին կկարողանան մասնակցել ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածուներ: