Պարտությունից հետո ավելի բարդ է վերականգնվելը. Հովհաննես Համբարձումյան
SportԵվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումից ռաջ կայացած մամուլի ասուլիսին ներկա էր նաև ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
- Ի՞նչ տրամադրություն է հավաքականում Սերբիայից կրած պարտությունից հետո և ինչքանո՞վ եք պատրաստ Դանիայի դեմ խաղին:
- Շատ դժվար է պարտությունից հետո վերականգնվելը: Կփորձենք վերականգնել երկրպագուների հավատը մեր հանդեպ: Ֆուտբոլիստների տրամադրությունը նորմալ է:
- Դուք ի՞նչ մարզավիճակում եք ներկայում:
- Գտնում եմ՝ լավ մարզավիճակում եմ:
- Ո՞րն է վաղվա խաղում Ձեր ամենամեծ մոտիվացիան:
- Երկրպագուների մոտ հավատ ներշնչել և խաղալ այնպես, ինչպես խաղում էինք 2 տարի առաջ: