Ամերիկացի և էստոնացի զինվորները համատեղ զորավարժություններ են սկսել ՌԴ-ի հետ սահմանի մոտակայքում
International newsԷստոնիայում տեղակայված ամերիկյան 173-րդ օդադեսանտային գումարտակի զինվորները կիրակի սկսել են Էստոնիայի Պաշտպանության ուժերի 2-րդ հետևակային գումարտակի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունները:
Ինչպես Интерфакс-ին հայտնել են Էստոնիայի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբից` «ամերիկացիները էստոնացի զինվորների հետ ռազմական գործողությունների ժամանակ տուժածների տարհանման հիմնական ծրագիր են մշակում»:
Մեկ շաբաթ տևողությամբ զորավարժությունների ընթացքում այլ ռազմական հմտություններ ևս կզարգացվեն, ինչպես օրինակ` տրանսպորտային շարասյան ուղեկցումը:
Աղբյուրն ընդգծում է, որ զորավարժություններն անցկացվում են ՌԴ-ի հետ սահմանի մոտակայքում գտնվող պարապմունքային դաշտերում: