Իտալական պարբերական. Աշխարհը ձգտում է մոռանալ ասորիների ցեղասպանության մասին
International newsNews.am-ը գրում է.
Աշխարհը փորձում է մոռանալ ասորիների ցեղասպանության մասին: Այս մասին գրում է իտալական Avvenireպարբերականը: Հոդվածում ասված է.
«Արեւելքում ոչ բոլորը գիտեն սիրիացի կաթոլիկների պատրիարք Մելկիի մասին, որին արեւելյան եկեղեցիների հավատացյալները սրբության օրինակ են համարում: 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունում հետապնդումների ալիքն ընդլայնվում էր, նա հրաժարվեց լքել իր հոտին եւ նահատակվեց:
Ասորիների ցեղասպանության մասին, որի ժամանակ, տարբեր գնահատականներով, 250-ից մինչեւ 750 հազար մարդ է զոհվել, ձգտում են չխոսել: Այդ մասին դասագրքերում գրված չէ: Թուրքիան ժխտում է այն, ինչպես եւ հայերի ցեղասպանությունը: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ այն քիչ պետություններ են ճանաչել (Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան եւ Լեհաստանը, բայց ոչ Բրիտանիան, Գերմանիան կամ ԱՄՆ-ն, որոնք «ցեղասպանություն» եզրույթը չեն ընդունում նաեւ հայերի պարագայում): Առաջին անգամ այն քննարկեց Եվրախորհրդարանը, 2007 թվականին:
Լռության պատը ճեղքեց ապրիլի 12-ի Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի ելույթը:
Ցավոք, մեկ դար անց ամեն ինչ կրկնվում է. ԻԼԻՊ-ն էթնիկ զտումներ է կատարում: Իսկ քրիստոնյա նահատակն անհայտ է մնում: Նշանակում է՝ մի ամբողջ դար իզուր անցավ:
Ինչո՞ւ են Մելկիի մասին քիչ խոսում: Քաղաքական կոնյուկտուրային չխանգարելու համար: Հիշենք Հռոմի պապի ելույթին նյարդային արձագանքները (ինչպես ժամանակին եղավ Հովհաննես Պողոս 2-րդ պապի ելույթի ժամանակ): 2003 թվականին Իրաքում շուրջ կես միլիոն քրիստոնյա կար, իսկ հիմա՝ 300 հազարից էլ պակաս: ԻԼԻՊ-ը գրեթե Իտալիայի մեծության տարածք է վերահսկում: Նիգերիայում իր նավթային հարստություններով մոլեգնում է «Բոկո Հարամ»-ը:
Եվ այսպես, մենք իսկապե՞ս չգիտենք, թե ինչու է միջազգային հանրությունը լռում»: