Դավիդ Յուրչենկոն` «Ուֆայի» երկրորդ լավագույն ֆուտբոլիստ
SportԲաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ճանաչվել է ռուսական ակումբի՝ օգոստոս ամսվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքում Հայաստանի հավաքականի թեկնածուն ստացել է 22.5 տոկոս ձայն եւ զիջել է միայն ռուս կիսապաշտպան Դմիտրի Ստոցկիին, որը հավաքել է ձայների 26 տոկոսը: Լավագույն եռյակը եզրափակել է հարձակողական կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն՝ 14.1 տոկոս ձայն, հաղորդում է «Ուֆայի» կայքը: