ԱՄՆ-ում Eminem-ի երգի պատճառով դեռահասի են ձերբակալել
International newsՖրեզնոյի իրավապահները 15-ամյա դեռահասի են ձերբակալել՝ Instagram-ում Eminem-ի կոմպոզիցիան հրապարակելու համար:
«I’m Back»-ում տարատեսակ զենք է թվարկվում եւ հիշատակվում 1999 թվականի ապրիլի 20-ին Կոլորադոյի Columbine High School դպրոցում զանգվածային սպանության մասին: Այդ ժամանակ ավագ դասարանների 2 աշակերտներ 37 հոգու վիրավորել էին, 13-ին՝ մահացու: Ավելի ուշ հարձակվողներն ինքնասպան էին եղել:
Ոստիկանությունն Eminem-ի երգից մեջբերումը որպես սպառնալիք է դիտարկել եւ այցելել պատանու տուն: Խուզարկության ընթացքում նրա հոր ննջարանում զենք, փամփուշտներ եւ զրահաբաճկոն են հայտնաբերել: Պատանին եւ նրա հայրը կտրականապես հերքել են, որ այդ ամենն իրենց է պատկանում:
Դեռահասին կալանավորել են՝ հետագայում հետաքննություն անցկացնելու նպատակով: Իսկ նրա հորը պատիժ է սպառնում՝ սխալ կերպով զենք պահելու համար: