Հունաստանի նախկին վարչապետ Ցիպրասը ներկայացրել է ՍԻՌԻԶԱ-ի նոր ծրագիրը
International newsՀունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ներկայացրել է արմատական ձախերի ՍԻՌԻԶԱ կոալիցիայի նոր նախընտրական ծրագիրը: Այդ կապակցությամբ Ցիպրասը հատուկ հայտարարություն է արել Սալոնիկի 80-րդ Միջազգային ցուցահանդեսում, որտեղ մեկ տարի առաջ նա ներկայացրել էր կուսակցության ծրագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ծրագիրը ներառում է 10 հանգուցային կետ եւ նպատակամղված է սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմանը խիստ խնայողության քաղաքականությունից դուրս գալու, վարկերի կրճատման եւ վարկատուների հետ պայմանագրի մշտական բարելավման համար»,- ասել է Ցիպրասը:
Նա խոստացել է ամրապնդել սոցիալական պետությունը: Կուսակցությունը մտադիր է պայքարել հումանիտար ճգնաժամի դեմ, վարել գործազրկության կրճատման ակտիվ քաղաքականություն, պաշտպանել ու ամրապնդել առողջապահության եւ սոցիալական ապահովության համակարգը, աջակցել կրթության համակարգում ժողովրդավարական բարեփոխումներին:
Կարեւորագույն խնդիրների թվում Ցիպրասը նշել է կոռուպցիայի դեմ պայքարը:
Ալեքսիս Ցիպրասը օգոստոսի 20-ին հրաժարակեն Էր տվել այն բանից հետո, երբ ՍԻՌԻԶԱ-ից ընտրված պատգամավորների մի մասը հրաժարվեց պաշտպանել կառավարության քաղաքականությունը, որը հակասում էր նախընտրական հայտարարություններին: Ցիպրասն ինքը սեպտեմբերի 6-ին տված հարցազրույցում պնդել է, թե «չի գտել ոչ մի քաղաքացու», որն իրեն մեղադրեր նախընտրական խոստումները չկատարելու մեջ:
Ցիպրասը Սալոնիկում հայտարարել է, որ մտադիր է Հունաստանի իշխանությունը գլխավորել եւս ութ տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: