Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
SportՄիացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Մրցումների առաջին օրը գորգը կտրամադրվի 66, 75, և 98 կգ քաշային կարգի ըմբիշներին: Հայաստանը ներկայացնող մարզկիկների շարքում պայքարի մեջ կմտնեն մեդալների մեր հիմնական հույսերը՝ Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:
Ավելի վաղ կայացել է այս քաշային կարգի ըմբիշների վիճակահանությունը: Միհրան Հարությունյանը որակավորման փուլում մրցելու է հոնդուրասցի Ջեֆրին Բենիտոյի հետ, իսկ հաջողության դեպքում 1/16-րդ փուլում նա կհանդիպի հույն մարզիկ Վլադիմիրոսի և հնդիկ Դիպակի զույգի հաղթողի հետ:
75 կգ քաշային, աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում հանդիպելու է ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ: Եթե Արսենը հաղթահարի այս արգելքը, ապա 1/16-րդ փուլում կհանդիպի Չեխիայի ու Տաջիկստանի ըմբիշների հաղթողի հետ: 98 կգ քաշայինԱրթուր Ալեքսանյանը 1/16-րդ փուլում հանդիպելու է ճապոնացի Յասուիրո Յանուիրայի հետ, իսկ հաղթանակի դեպքում նրա հաջոդ մրցակիցները կարող են լինել Նորվեգիայի կամ Տաջիկստանի ներկայացուցիչները: