Եվրո-2016. երեք թիմեր հաղթահարելն են ընտրական փուլի արգելքը
SportՖուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտարական փուլն առաջինը հաղթահարել և Եվրո-2016-ին մասնակցելու իրավունք են ստացել արդեն երեք հավաքականներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայում հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնությանը բացի կազմակերպիչ երկրից` Ֆրանսիայից, արդեն մասնակցության իրավունք են վաստակել Անգլիայի, Չեխիայի ընտրանիները, միաժամանակ իրենց երկրի համար պատմական արդյունքի է հասել Իսլանդիայի հավաքականը:
Եվրո-2016-ին ընտրական փուլին մասնակցում են ՈւԵՖԱ-ի 54 անդամներից 53-ը (ավելացվել է Ջիբրալթարը)։ Բոլոր 53 թիմերը բաժանվել են 9 խմբի` 8 խումբ 6 թիմերով և 1 խումբ (I խումբ) 5 թիմերով։ Ինը խմբի առաջին, երկրորդ և լավագույն երրորդ տեղ գրաված թիմերը կմասնակցեն Եվրո-2016-ին։ Մնացած 8 թիմերը, որոնք իրենց խմբերում երրրորդ տեղն են գրավելու, կմրցեն մնացած չորս տեղերի համար: