Վրաստանի պատրիարքարանը բողոք է հայտնել Ադրբեջանի իշխանություններին
International newsՎրաստանի պատրիարքարանը բողոք է հայտնել ադրբեջանական իշխանություններին ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Քուրմուխի Սուրբ Գեւորգ վրացական վանքում ֆիլմ նկարահանելու ժամանակ «պատմական հուշարձանների նկատմամբ վատ վերաբերվելու եւ քրիստոնյաների կրոնական զգացմունքները վիրավորելու» համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուիզա օնլայն» լրատվական գործակալությունը:
Պատրիարքարանը մտահոգություն է հայտնել այդ կադրերի դրվագների առնչությամբ եւ կոչ արել Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին հետքաննել տվյալ փաստը:
«Համացանցում ինչ որ ֆիլմից դրվագ է տեղադրվել, որը նկարահանվել է ներկայում Ադրբեջանի կազմում գտնվող պատմական «Էրեթի» (Ադրբեջանի Կախի շրջան) կարեւոր վրացական հոգեւոր կենտրոնում` Քուրմուխի Սուրբ Գերորգ վանքում:
Դրվագը մոտավորապես հետեւյալն է` մի կին եւ տղամարդ փայտով հարվածելով ուշաթափ են անում երկու վանականների` հանգնելով նրանց հագուստները մտնում վանք եւ գողանում այնտեղ պահվող գանձը: Կինը գանձը դուրս է բերում վանքից, իսկ տղամարդը սկսում է արեւելյան մարտական արվեստի կիրառումով կռվել վանք մտած վանականների հետ: Այդ բոլորը տեղի են ունենում եկեղեցու խորանում, ինչը հանդիսանում է տասնյակ հազարավոր մարդկանց կրոնական զգացմունքների ոտնահարում: Այդ կադրերը նկարահանած անձինք խաղահրապարակ են դարձրել ուղղափառների, ինչպես նաեւ մուսուլմանների պաշտամ ունքի վայրը:
Վրաստանի պատրիարքությունը դիմում է Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին եւ կոչ է անում հետաքննել տվյալ փաստը, անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կատարավծի վերաբերյալ», -ասվում է հայտարարության մեջ:
Այդ տեսանյութը համացանցում տեղադրել է Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի նախկին ղեկավար Բուբա Կուդավան, ով նշել է, որ կադրերում երեում է, թե ինչպես են դերասանները վատ վերաբերվում պատկաման հուշարձաններին, վիրավորում քրիստոնյաների կրոնական զգացմունքները. նրանք ցատկոտում են խորանում, եկեղեցու պատերով բարձրանում տանիք եւ այլն:
«Առաջին հերթին զայրույթ է առաջացնում այն վերաբերմունքը, որ մենք ունենք Ադրբեջանում գտնվող վրացական վանքերի նկատմամբ: Այդ նկարահանումները կատարվում են այն ժամանակ, երբ վրացիները Քուրմուխում կարող են միայն աղոթելել, այն էլ միայն տարին երկու անգամ` Գիորգոբա տոների ժամանակ: Վանքում ոչ միայն հնարավոր չէ արարողություններ անցացնել, արգելվում է նաեւ հոգեւորականների այցերը վանք, ամբողջ Էրեթիում 7 հազար քրիստոնյաների համար գործում է միայն մեկ վանք` Կախիում Սուրբ Գեւորգի եկեղեցին (Պատմական Կակի), եւ այդ միակ վանքը վերջին մի քանի ամիսներին թ ողնվել է առանց հոգեւորականի. նրան չեն թողնում մուտք գործել Ադրբեջան:
Բացի այդ, Լեկարտի խոշոր վանքը, որոը ներառում է 10 եկեղեցիներ, գործնականում փակ է վրացի մասնագետների եւ զբոսաշրջիկների համար. այնտեղ վրացիներին թույլ չեն տալիս մտնել:
Հետաքրքիր է` ինչպիսի՞ն կլիներ ադրբեջանցիների արձագանքը, եթե փակվեր Քվեմո Քարթլիի մզկիթը (ավելին, եթե Վրաստանում գործող միակ մզկիթը գործող չլիներ), եւ այնտեղ նման նկարահանումներ կատարվեին: Այդ բոլորը Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանությունների մեղքն է: Փաստ այն մասին, որ կողմերը ոչինչ չեն անում Ադրբեջանում բնակվող վրացի քրիստոնյաների կրոնական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ», -նշել է Բուբա Կուդավան: