Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, Ուիլիամս քույրերը կմրցեն միմյանց հետ
SportԱՄՆ-ում շարունակվում մեծ սաղավարտի տարվա վերջին ուժեղագույն մրցաշարը` ԱՄՆ բաց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:3, 4:6, 6:4, 6:3 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց աշխարհի 23-րդ ռակետ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին: Չորրորդ փուլի արգելքը հաղթահարեցին նաև Ցոնգան, Կիլիչը: Ջոկովիչը քառորդ եզրափակչում կմրցի Լոպեսի հետ:
Կանանց անհատական պայքարում արդեն քառորդ եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Ուիլիամս քույրերը: Չորրորդ փուլի արգելքը հաղթահարեցին նաև Քրիստինա Մլադենովիչը և Ռոբերտա Վինչին:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի թենիսի միության կողմից։ 1978 թվականին սկսած` մրցաշարի խաղերը տեղի են ունենում Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոնում, որը տեղակայված է Ֆլաշինգ Մեդոուս պարկում, Քվինս, Նյու Յորք։