Իրանի ազգային գանձարանը բացվել Է ընդհանուր դիտման համար
International newsԻրանի ազգային գանձարանը, որը ներառում Է ոսկերչական իրերի՝ աշխարհում խոշորագույն հավաքածուներից մեկը, բացվել Է ընդհանուր դիտման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պահոցում հավաքված են ոսկերչական զարդեր, ինչպես նաեւ բացառիկ քարեր, որոնք կուտակել են տարբեր գահատոհմեր: Ցավոք, բնավ ոչ բոլոր գանձերն Է հաջողվել պահպանել, ինչպես նաեւ մինչեւ մեր օրերը չի հասել հավաստի տեղեկատվություն, թե իրենցից ինչ Էին ներկայացնում այդ հարստությունները տարբեր հարյուրամյակներում:
Քաջարների գահատոհմի կառավարման շրջանում (1795 – 1925) նրանց գանձապետներն արդեն վարում Էին գանձարանի իրերի հանգամանալից գրանցումներ՝ հավաքածուի թալանումը կանխելու համար: 1960 թվականի հունվարին Մոհամեդ Ռըզա Փեհլեւի շահը հավաքածուն տեղավորեց Իրանի կենտրոնական բանկի շենքում՝ Թեհրանի հին փողոցներից մեկի աննկատելի նրբանցքում, փողոց, որը կրում Է Ֆիրդուսու անունը: Հաճախ այդ գանձարանը նաեւ անվանում են ոսկերչական իրերի թանգարան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: