Ֆրանսիան առաջիկա երկու տարում 24 հազար փախստական կընդունի. Օլանդ
International newsՖրանսիան առաջիկա երկու տարում 24 հազար փախստական կընդունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին Փարիզում կայարած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Եվրահանձնաժողովը կառաջարկի առաջիկա երկու տարում (Եվրամիության երկրներում) լրացուցիչ ընդունել 120 հազար փախստականների, Ֆրանսիայի համար դա կշանանակի 24 հազար մարդու ընդունում: Մենք դա կանենք»,- ասել Է նա: Ֆրանսիայի ղեկավարը վստահություն Է հայտնել, որ Եվրամիությանը կհաջողվի վերահսկողության տակ առնել միգրացիոն ճգնաժամը:
«Ես կառաջարկեմ (Փարիզում) անցկացնել փախստականներին նվիրված միջազգային խորհրդաժողով»,- հավելել Է նա:
Ընթացիկ տարում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների ակտիվացման պատճառով աճել Է այն փախստականների թիվը, որոնք Եվրոպա են ժամանում այդ տարածաշրջաններից: Հունվար – սեպտեմբերին նրանց թիվը կազմել Է 351,3 հազար, նրանցից գրեթե 200 հազարը նավերով եկել են Միջերկրական ծովով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: