Շեմդինլիում PKK-ն երկու թուրք զինվորի է վիրավորել
International newsԹուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում բախում է տեղի ունեցել թուրքական իրավապահ մարմինների և երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբե րականը:
Բախման հետևանքով վիրավորվել է 2 թուրք զինվոր, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Տարածաշրջանում շարունակվում են գործողությունները քուրդ զինյալներին հայտնաբերելու և չեզոքացնելու նպատակով: