Վանում PKK-ի հարձակումից թուրք ոստիկան է զոհվել
International newsԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Վանի Բաշքալե գավառում հարձակվել է ոստիկանական զրահամեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քուրդ զինյալները թուրքական ոստիկանության վրա հարձակվել են ականանետերով, ինքնաշեն նռնակներով և հրացաններով: Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան, ով անմիջապես հոսպիտալացվել է: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ: Ներկայում Բաշքալեում ընթանում են քուրդ զինյալներին հայտանբերելու ուղղութփյամբ գործողություններ: