Հունաստանի վաղաժամկետ ընտրություններին մասնակցելու հայտ Է ներկայացրել 24 կուսակցություն
International newsՀունաստանում սեպտեմբերի 20-ին նշանակված վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Արեոպագին (Հունաստանի Գերագույն դատարան) դիմում են ներկայացրել 19 կուսակցություն եւ կուսակցական հինգ միավորումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով news247.gr. կայքին: Առաջիկա օրերին Արեոպագը կհրապարակի որոշում, եւ հայտնի կդառնան այն կուսակցությունները, որոնց թույլատրված Է մասնակցել ընտրություններին:
Հունվարյան ընտրություններին մասնակցել Էին 18 կուսակցություններ եւ 4 նախընտրական միավորումներ: Այն ժամանակ օրենսդրության պահանջների խախտման պատճառով ընտրություններին մասնակցելու իրավունից զրկվել Էին երեք կուսակցություն եւ մեկ անկախ թեկնածու:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ խորհրդարան կանցնի ութ կամ ինը կուսակցություն: Նախընտրական ընտրարշավում բացահայտ առաջատար չկա. ձախ արմատական ՍԻՌԻԶԱ-ի եւ աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարության» միջեւ տարբերությունն այժմ կազմում Է 0,5 տոկոսային կետ, ինչը վիճակագրական սխալանքի շրջանակներում Է: Ընդ որում՝ տարբեր հարցումներում կուսակցությունները փոխում են տեղերը. Մի քանիսում առաջատարը ՍԻՌԻԶԱ-ն Է, մյուսներում՝ «Նոր ժողովրդավարությունը»:
Վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ ՍԻՌԻԶԱ-ից ընտրված պատգամավորների մի մասը չպաշտպանեց վարկատուների հետ նոր հուշագիր կնքելու Ալեքսիս Ցիպրասի կառավարության որոշումը, ըստ որի՝ մինչեւ 86 մլրդ եվրո ընդհանուր ծավալի վարկերի դիմաց Հունաստանը պարտավորվում Է վարել խիստ խնայողության քաղաքականություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: