Թուրքիայի Բաթման նահանգում յոթ ամսով անվտանգության գոտի է հայտարարվել
International newsԹուրքիայի Բաթման շրջանի նահանգապետարանը հրապարակել է նահանգի որոշ հատվածներում երկարատև «ռազմական անվտանգության գոտի» հայտարարելու մասին որոշում: Որոշումն ուժի մեջ է լինելու 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի մարտի 1-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24 լրատվ ականը:
Նահանգապետարանի որոշմամբ` հատուկ անվտանգության գոտի է հայտարարվել նահանգի Սասուն, Քոզլուք և Հասանքեյֆ գավառների 8 տաբեր շրջաններում: