Բաքվում համալսարան է փակվել
International newsԲաքվում փակվել է «Ասիա» համալսարանը: Փակվելու մասին որոշում ընդունած համալսարանի ղեկավարությունը Ադրբեջանի կրթության նախարարությանը խնդրել է իր ուսանողներին տեղավորել երկրի այլ բուհերում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org կայքը:
Համալսարանը փակվելու պատճառը չի նշվում, սակայն, ամենայն հավանականությամբ, դա կապված է նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով մանաթի արժեզրկվելու հետ կապված Ադրբեջանում ծագած տնտեսական ճգնաժամի հետ: