Թուրքիայում ազգայնականները հարձակվել են քրդական կուսակցության 126 գրասենյակների վրա
International newsԹուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից իրականացված գործողությունից հետո, որը 16 թուրք ոստիկանի կյանք խլեց, երկրի տարբեր նահանգներում ու քաղաքներում ազգայնականները հարձակումներ են գործել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գրասենյակների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մա սին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
ԺԴԿ Ստամբուլի գրասենյակի կողմից «Թվիթեր»-ում արած գրառման համաձայն` ազգայնականները հարձակվել են երկրի տարբեր նահանգներում ու գավառներում տեղակայված կուսակցության 126 գրասենյակների վրա:
Ազգայնականների հարձակումներն իրականացվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Իսպարտան, Թեքիրդաղը, Բալըքեսիրը, Օրդուն, Նիղդեն, Իզմիրը, Անթալիան, Ստամբուլը, Մերսինը, Էրզրումը, Բուրսայը, Մարաշը, Էդիրնեն, Էսքիշեհիրը և Սաքարյան: