Գերմանիան հայտարարել Է տարեկան մինչեւ 500 հազար փախստական ընդունելու հնարավորության մասին
International newsԳերմանիայի իշխանությունները հնարավոր են համարում տարեկան շուրջ 500 հազար փախստական ընդունել մի քանի տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԳՖՀ-ի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:
«Կարծում եմ, որ մենք, անտարակույս, կկարողանանք գլուխ հանել տարեկան կես միլիոն փախստականներից, եւ դա՝ մի քանի տարվա ընթացքում»,-հայտարարել Է նա ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Փոխկանցլերի համոզմամբ՝ ԵՄ-ի բոլոր երկրները պետք Է մասնակցեն Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից ժամանած փախստականների տեղավորման գործին, որոնք Եվրոպայում փրկություն են որոնում պատերազմներից ու աղքատությունից:
Սպասվում Է, որ այս տարի 800 հազարից ավելի փախստականներ են ապաստան կխնդրեն Գերմանիայում, ինչը չորս անգամ ավելի Է, քան 2014 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: