Եվրոպա ժամանող փախստականների շրջանում աճում Է կանանց ու երեխաների թիվը. ՄԱԿ
International news
Եվրոպա ժամանող գաղթականների շրջանում շատ են կանայք ու երեխաները, եւ նրանց թիվը «շարունակում Է աճել»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլյերակը:
Սեպտեմբերի 1-ից մինչեւ 6-ը շուրջ 10 հազար մարդ Է գրանցվել Հունաստանից Մակեդոնիա անցնելու ժամանակ՝ Գեւգելիա քաղաքում, եւ «նրանց շուրջ 40 տոկոսը կանայք ու երեխաներ են», նշել Է նա: Նույն այդ ժամանակաշրջանում 7720 մարդ գրանցվել Է Սերբիայի տարածք՝ Պրեշեւո անցնելիս:
«Սակայն երկու երկրներում ընդունման կենտրոններ ժամանող կանանց ու երեխաների ստույգ թիվը, հավանաբար, այդ թվերից երկու անգամ ավելին Է, որովհետեւ շատ ընտանիքներ ինքնուրույն են տեղավորվում՝ առանց պաշտոնական գրանցման»,-ասել Է Բուլյերակը:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ հունիսից ի վեր Գեւգելիայում գրանցվել են ավելի քան 64 հազար միգրանտներ եւ փախստականներ: Նույն այդ ժամանակաշրջանում Սերբիայի սահմանը հատելիս գրանցվել Է 89 հազարից ավելի մարդ:
2015 թվականին ՄԵրձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների ակտիվացման պատճառով ավելացել Է այն փախստականների թիվը, ովքեր Եվրոպա են ժամանում այս տարածաշրջաններից: 2015 թվականի հունվար-սեպտեմբերին նրանց թիվը կազմել Է 351,3 հազար, նրանցից գրեթե 200 հազարը ժամանել են նավերով՝ Միջերկրական ծովով: Այս խնդիրը ԶԼՄ-ներում առանձնակի արձագանք ստացավ այն բանից հետո, երբ Ավստրիայում բեռնատար մեքենայում հայտնաբերվեցին 71 սիրիացի փախստականների մարմիններ: Ընդամենը 2015 թվականին Եվրոպա հասնելու փորձ անելիս զոհվել Է 2,6 հազ ար մարդ: Մասնագետների գնահատումների համաձայն՝ մինչեւ տարեվերջ Եվրամիության երկրներ միգրանտների ներհոսքը կարող Է հասնել 1 միլիոն մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: