Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կայցելի Հայաստան
International newsԾրագրված Է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի պաշտոնական այցը Հայաստան եւ Աբխազիա: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք պայմանավորվել ենք, որ դուք մասնակցելու եք Հայաստանում կայանալիք համաժողովին: Սոչի ուղեւորության ընթացքում դուք այցելելու եք Աբխազիա»,-ասել Է Մուրադովը՝ Սիմֆերոպոլում ելույթ ունենալով Ղրիմի կառավարության նիստում:
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի Է ունենալու միջտարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացված կլինի ղրիմյան մեծ ստենդ:
Իր հերթին Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ընդգծել Է, որ իր եւ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո իրենք վերածվել են ներքին զբոսաշրջիկների, որոնք կարող են ազատորեն ուղեւորություններ կատարել միայն Ռուսաստանի տարածքում:
«Մենք այսօր սահմանափակված ենք ուղեւորություններ կատարելու հարցում, բայց գոնե ինչ-որ տեղ հրավիրում են, ինչն արդեն լավ Է»,-ասել Է Ակսյոնովը: