Դիարբեքիրի գավառներից մեկում փողոց դուրս գալու արգելք է դրվել
International newsԹուրքիայի արևելյան շրջաններում Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործողությունների հետևանքով ստեղծված անկայունության պատճառով տարբեր քաղաքներում կամ գավառներում շարունակում է կիրառվել փողոց դուրս գալու արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ նման որոշում է ընդունվել Դիարբեքիրի Բիսմիլ գավառի չորս թաղամասերի համար:
Ներկայում նման արգելք գործում է նաև Ջիզրեում, իսկ Դիարբեքիրի Սուր գավառում 3 օր տևած արգելքը հանվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան: