Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի իշխանությունը «սրընթաց զարգացում» է խոստանում ժողովրդին

International news

 Նավթի համաշխարհային գների` մեկ տարի առաջ սկսված անկման հետ կապված ադրբեջանական մանաթի 34 տոկոսով արժեզրկվելուց եւ նավթարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում ու անգամ պետական կառույցներում զանգվածային կրճատումների ֆոնին Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 8-ին կառավարության անդամների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ, չնայած Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազո ւմ է, սակայն, կառավարությունը պետք է աշխատի տնտեսության «սրընթաց զարգացում» ապահովել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալիեւը շարունակել է գլուխ գովել, թե նավթի գների անկման հետ կապված աշխարհի շատ երկրներում տնտեսական ճգնաժամ է տիրում, եւ իր ու իր կառավարության «լավ» աշախատանքի շնորհիվ է, որ Ադրբեջանում, իբր, տնտեսությունը շարունակում է «սրընթաց զարգանալ»:

«Ճգնաժամի տարիներին ձեռք բերված այդ հաջողությունը մեր ուժեղ քաղաքականկամքի եւ մտածված տնտեսական քաղաքականության երկար տարիների ընթացքումիրականացված բարեփոխումների արդյունք է»,- ասել է նա:

Ալիեւը չի խոսել այն մասին, թե ինչ է կատարվում եւ ինչ է լինելու 75 տոկոսով նավթից կախված Ադրբեջանի պետբյուջեի հետ: Նա անգամ խուսափել է հայտնել, որ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը ծրագրվում է հաշվարկել մեկ բարելի դիմաց 50 դոլարի սահմաններում, այն դեպքում, երբ 2015 թվականի պետբյուջեում այն նախատեսված էր 90 դոլար, ինչի պատճառով ստիպված են լինելու կրճատել բազմաթիվ սոցիալական ծրագրեր:

Դրա փոխարեն Ալիեւը գլուխ է գովացել, թե Fitch վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի տնտեսությունը գնահատել է «կայուն»` 3B մակարդակի, ինչն, ըստ նրա` «մեծհաջողություն» է:

Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված միջազգային կառույցների բազմաթիվ քննադատություններին ի պատասխան` Ալիեւը կրկնել է չարչրկված խոսքերն այն մասին, թե աշխարհում, իբր, «նախանձում» են իր վարած քաղաքականության շնորհիվ Ադրբեջանի «նմանը չունեցող զարգացմանը»:

Նավթի գների անկումն Ալիեւը «քաղաքական պատվեր» է բնութագրել:

«Նավթի գինը երկու անգամ նվազել է: Բայց մենք ջանում ենք այնպես անել, որպեսզիադրբեջանական ժողովուրդը դրանից չտուժի»,- հայտարարել է նա:

 Հետաքրքիր է, որ իր «լավատեսական» ելույթում Ալիեւը մոռացել է խոսել այն մասին, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի ոսկու եւ արտարժույթի պահուստները միայն օգոստոսի ընթացքում 1,2 մլրդ դոլարով կրճատվել են (Marja):

Օգոստոսի 31-ի դրությամբ` Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները կազմել են 7,315 մլրդ դոլար, ինչը հուլիսի 31-ի դրությամբ եղածի հետ համեմատ 1,186 մլրդ դոլարով կամ 14 տոկոսով քիչ է:

Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստներն սկսել են նվազել անցյալ տարվա հուլիսից, երբ համաշխարհային շուկաներում նավթի գինն սկսել էր ընկնել: Պահուստների նվազումը կանգնեցնելու համար Ադրբեջանի ԿԲ-ն ազգային արժույթի` մանաթի 34 տոկոս արժեզրկում իրականացրեց ընթացիկ տարվա փետրվարի վերջին:

2014 թվականի հուլիսի 30-ին ԿԲ-ի արտարժույթի պահուստները հասել էին 15,193 մլրդ դոլարի: Բանկի ներկայիս պահուստներն արդեն 51,7 տոկոսով փոքր են: 2015 թվականի սկզբից Ադրբեջանի ԿԲ-ն արդեն 5 մլրդ դոլարից ավելի ֆինանսական միջոցներ է կորցրել:

Ադրբեջանի նավթի արտահանման ծավալներից եկամուտների տարեկան տատանումները, գնի` մեկ բարելի դիմաց 10 դոլարով փոփոխվելու դեպքում, կկազմեն մոտ 300 մլն դոլար: Ներկայիս դրությամբ` ադրբեջանական ամենաթանկ` Azeri LT CIF տեսակի նավթի գինն` այդ երկրի բյուջեում նախատեսված մեկ բարելի դիմաց 90 դոլարի փոխարեն կազմում է մոտ 48 դոլար:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Դեռեւս 2015 թվականի մայիսին Moody`s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանում մանաթի արժեզրկում եւ տնտեսության աճի տեմպի նվազում կանխատեսել էր այս տարվա երկրորդ կեսին` կասկած հայտնելով Ադրբեջանի բանկային համակարգի կայունության եւ բանկերի կողմից արժեթղթերի ու ավանդների սպասարկման վերաբերյալ:

Իր հերթին, Standart & Poor`s վարկային վարկանիշերի ծառայությունը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կողմից  2 մլրդ դոլար կորստի ֆոնին հիմնադրամի վարկանիշի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ «նեգատիվ»:

Միջազգային փորձագետները նշում են, որ նավթի էժանացումը լրջորեն նվազեցրել է Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները: Փորձագետների կարծիքով` 2015 թվականին Ադրբեջանում պետք չէ սպասել 1.9 տոկոսից ավելի տնտեսական աճ: 2014 թվականին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները նվազել էին 2,78 տոկոսով:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine