Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Ռումինիայի թիմին
SportՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալելով Ռումինիայի թիմին, պարտվեց 2-3 հաշվով:
Հայաստանի հավաքականը մեկնարկային րոպեներին ակնհայտ առավելություն ուներ: Թիմը կարողանում էր արագ գրոհներ կազմակերպել, սակայն գրոհների վերջնամասում դիպուկություն չկար: Սակայն ռումինացիներին հաջողվեց իրացնել իրենց ընձեռնված հնարավորությունը և խաղի 35-րդ րոպեին շեշտակի հարվածով առաջ անցնել հաշվի մեջ: Չէր անցել երեք րոպե, երբ ռումինացիները կրկնապատկեցին խաղի հաշիվը՝ դուբլի հեղինակ դարձավ Կոնստանտին Պաուն: Երկրորդ կեսի առաջին իսկ րոպեին Հայաստանի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Գոռ Մալաքյանը: Ռումինիայի երիտասարդական հավաքականը խփեց նաև 3-րդ գնդակը՝ գոլի հեղինակ դարձավ Պուշկաշը: Հայաստանի երիտասարդական հավաքականն ավելացված րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելի անել չկարողացավ: Գոլը խփեց Սիմոնյանը:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը երկու խաղերից հետո ունի 0 միավոր և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է: