Աշխարհում ավելի քան 750 մլն մարդ անգրագետ է, նրանց երկու երրորդը կանայք են. ՄԱԿ
International newsԱշխարհում ավելի քան 750 մլն մարդ անգրագետ է, նրանց երկու երրորդը կանայք են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անգրագիտության միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 8-ին, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Աշխարհում ավելի քան 750 մլն մեծահասակներ անգրագետ են, ընդ որում նրանց երկու երրորդը կանայք են: Դպրոցական տարիքի շուրջ 250 մլն երեխաներ չունեն տարրական գրագիտություն, 124 մլն երեխաներ ու դեռահասներ դպրոց չեն հաճախում»,- ասված է գլխավոր քարտուղարի գրավոր ուղերձում:
Անգրագիտության դեմ պայքարը զարգացման բնագավառում 2015-2030 թվականների համար նախատեսված նոր գլոբալ օրակարգի բաղկացուցիչ մասն է: Այդ պլանը, որը սեպտեմբերի վերջին պետք է հաստատվի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք գագաթնաժողովում, ներառում է կայուն զարգացման 17 նպատակ: Համընդհանուր կրթության ապահովումից բացի, դրանք նախատեսում են աղքատության վերացում, պայքար սովի ու հիվանդությունների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: