Աշխարհի առաջնության երկրորդ օրն անհաջող էր Հայաստանի ըմբիշների համար
SportԼաս Վեգասում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրն անհաջող էր հայ մարզիկների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռոման Ամոյանը, Վարշամ Բորանյանն ու Էդուարդ Սարգսյանը մեկական հաղթանակ տոնեցին, իսկ գերծանր քաշային կարգում առաջին անգամ Հայաստանը ներկայացրած Էդգար Խաչատ րյանը հենց առաջին փուլում պարտվեց այդ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Էդուարդ Սողոմոնյանին:
Մրցումային երկրոդ օրը հայազգի ըմբիշներից արծաթե մեդալ նվաճեց դարձավ Ուկրաինան ներկայացնող, 71 կգ քաշային Արմեն Վարդանյանը: Անակնկալ գրանցվեց գերծանր քաշային կարգում. աշխարհի բազմակի չեմպիոն կուբացի Լոպեսը եզրափակիչում պարտվեց թուրք Ռեզա Կայալպին:
Սեպտեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի և մեդալների ու օլիմպիական ուղեգրի համար պայքարը կսկսի 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նրան հենց առաջին փուլում շատ լուրջ մրցակից է բաժին ընկել՝ Բաքվում այս տարի կայացած Եվրոպական խաղերի հաղթող, ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեն:
Մինչև այժմ հանդես եկած 7 ըմբիշներից միայն Արթուր Ալեքսանյանին հաջողվեց հռչակվել աշխարհի չեմպիոն: Մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև Միհրան Հարությունյանը, սակայն նրա նկատմամբ մրցավարներն անբարյացակամ էին և՛ կիսաեզրափակիչ, և՛ բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Նշված երկու ըմբիշները ձեռք բերեցին նաև 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: