Ավստրալիան 12 հազար գաղթականների կընդունի Սիրիայից
International newsԱվստրալիայի կառավարությունը համաձայնել է լրացուցիչ կարգով երկրում տեղավորել 12 հազար սիրիացի փախստականների, ինչպես նաեւ 40 մլն դոլար տրամադրել Սիրիայում միգրացիոն ճգնաժամը կարգավորելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:
Ներկայում Ավստրալիան հումանիտար քվոտայի շրջանակներում տարեկան 13 հազար 750 փախստականների է ընդունում աշխարհի տարբեր երկրներից: Կառավարությունը պլանավորում էր այդ բաժնեչափը 2018 թվականին ավելացնել 5 հազար մարդով:
Իրենց մոտ փախստականներին տեղավորելու պատրաստակամության մասին արդեն հայտնել են Ավստրալիայի երեք նահանգների՝ Վիկտորյայի, Հարավային Ավստրալիայի եւ Արեւմտյան Ավստրալիայի իշխանությունները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: