Հիլարի Քլինթոնը ներողություն Է խնդրել անձնական փոստի օգտագործման համար
International newsԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ներողություն Է խնդրել, որ անձնական փոստային սերվերն օգտագործել Է ծառայական նամակագրության համար արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երբ հայտնվել Էին առաջին հաղորդումները, որ Քլինթոնն օգտագործում Է մասնավոր փոստային սերվերը, նա հայտարարել Էր, թե արգելված ոչինչ չի արել: Վերջին շաբաթվա ընթացքում նա երեք անգամ փոխել Է իր դիրքորոշումը:
Սետեմբերի 7-ին Քլինթոնը հայտարարել Էր, թե ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի տեսնում: «Այն, ինչ ես արել եմ, թույլատրված Էր Պետդեպատամենտի կողմից»:
Եվ միայն այժմ Է նա խոստովանել. «Դա սխալ Էր: Ցավալի Է, որ դա պատահել Է: Ես հանձն եմ առնում պատասխանատվությունը»:
Փոստային ծառայության հետ կապված սկանդալի պատճառով Քլինթոնն անողոք քննադատության Է ենթարկվել Հանրապետական կուսակցության կողմից: Փոստային ծառայության հետ կապված սկանդալն անդրադարձել Է Քլինթոնի ընտրազանգվածային վարկանիշի վրա, եւ ներողության միջոցով նա, ըստ երեւույթին, հույս ունի վերադարձնել ընտրողների վստահությունը: