Հաքքարիում հայտնաբերվել է 7 քուրդ զինյալի դիակ
International newsԹուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի անտառածածկ հատվածում հայտնաբերվել է երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ 7 զինյալի դիակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մահացած քուրդ զինյալներից երեքը կանայք են: Ենթադրվում է, որ PKK-ի մարտիկները զոհվել են թուրքական զինված ուժերի օդային գործողությունների հետևանքով: